Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

04 մար 2022 11:02

Զապորոժյեի ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել. ռուսները գնդակոծում են ԱԷԿ-ը.եթե պայթյուն լինի, դա կլինի բոլորի վերջը, Եվրոպայի վերջը

Զապորոժյեի ԱԷԿ-ում հրդեհ է բռնկվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ռուսական զորքերը գնդակոծում են Զապորոժիեի ատոմակայանը։ Այս մասին նա հայտարարել է Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը:


«Եվրոպան պետք է հիմա արթնանա. այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Հենց այս պահին ռուսական տանկերը գնդակոծում են ատոմային բլոկերը։ Դրանք ջերմային պատկերիչներով հագեցած տանկեր են, այսինքն, գիտեն՝ ուր են կրակում։ Նրանք պատրաստվել են դրան»,- ասել է նա։


«Ես արդեն խոսել եմ Շառլ Միշելի, Շոլցի, Դուդայի հետ, խոսել եմ նախագահ Բայդենի հետ։ Մենք կապ ենք հաստատել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսիի, ինչպես նաեւ վարչապետ Ջոնսոնի հետ։ Մենք բոլորին նախազգուշացնում ենք. ոչ մի պետություն, Ռուսաստանից բացի, երբեւէ չի կրակել ատոմային էներգաբլոկների վրա։ Առաջին անգամ է մեր պատմության մեջ, մարդկության պատմության մեջ ահաբեկչական պետությունը նաեւ միջուկային տեռորի դիմում,- ասել է նա։- Պետք է անհապաղ կանգնեցնել ռուս զինվորականներին... Ուկրաինան 15 միջուկային բլոկ է. եթե պայթյուն լինի, դա կլինի բոլորի վերջը, Եվրոպայի վերջը։ Սա Եվրոպայի տարհանումն է։ Միայն Եվրոպայի անհապաղ գործողությունները կարող են կանգնեցնել ռուսական զորքերին: Թույլ մի տվեք Եվրոպան վախճանվի աղետից ատոմակայանում»,- կոչ է արել Զելենսկին։
***
Զապորոժյեի ԱԷԿ-ի ուսումնամարզական շենքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։


«Ժամը 06:20-ին Զապորոժյեի ԱԷԿ-ի ուսումնամարզական շենքում հրդեհը մարվել է։ Զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր