Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 մար 2022 10:02

Ուկրաինայում, Պենտագոնի ֆինանսավորմամբ, կենսաբանական զենքի կոմպոնենտներ են մշակվել, դրանք եղել են ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի հարուցիչներ․ ՌԴ ՊՆ

ՌԴ Զինված ուժերը բացահայտել են Ուկրաինայում մեկնարկած ռազմակենսաբանական ծրագրի՝ Կիեւի կողմից հետքերն արտակարգ ռեժիմով մաքրելու մասին. ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՊՆ-ի կողմից: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:


Նա ընդգծել է, որ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկավտությոն է ստացվել փետրվարի 24-ին հատուկ վտանգ ներկայացնող պաթոգեններն արտակարգ ռեժիմով ոչնչացնելու մասին: Դրանք ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմայի, խոլերայի եւ այլ մահացու հիվանդությունների հարուցիչներ են:




Կոնաշենկովը պատմել է, որ այժմ այդ փաստաթղթերն ուսումնասիրվում են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետների կողմից:


Գեներալը նշել է, որ Պենտագոնի մոտ առաջացել են լուրջ մտավախություններ, որ բացահայտվել է Ուկրաինայում գաղտնի կենսաբանական փորձարկումներ անցկացնելու փաստը, իսկ փաստաթղթերը հաստատում են, որ ուկրաինական կենսալաբորատորիաներում, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքի մերձակայքում, իրականացվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ ստեղծելու գործողություններ:


Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հրահանգ է ուղարկել բոլոր կենսալաբորատորիաներ վտանգավոր պաթոգենների պաշարներն անմիջապես ոչնչացնելու մասին: Դա արվել է, որպեսզի չբացահայտվեն փաստերը, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան խախտել են ՄԱԿ-ի մանրէաբանական (կենսաբանական) եւ թունավոր զենքի արգելքի մասին հռչակագրի 1-ին հոդվածը: Գեներալն ընդգծել է, որ առաջիկայում կներկայացվեն ստացված փաստաթղթերի վերլուծության արդյունքները: Դրանց մի մասը ՌԴ ՊՆ-ը հրապարակում է հենց հիմա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր