Պուտինը «դատապարտված է պարտության».Զելինսկուն սպանելու դեպքում ուկրաինացիներն ունեն «իշխանության շարունակականության» ծրագիր

Պատասխանելով հաղորդավարուհու հարցին առ այն, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները, եթե հանկարծ Զելենսկին սպանվի, Բլինկենն ասել է. «Ուկրաինացիներն ունեն ծրագրեր, որոնց մասին ես չեմ խոսի և մանրամասներ չեմ հայտնի... կա կառավարման շարունակականություն: Ես այսքանով կսահմանափակվեմ»:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դատապարտված է պարտության»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։