Ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ ազգի փրկության խնդիր է, լինելով ինքնաբավ և կայացած Սամվել Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը          Մարտի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար    

07 մար 2022 11:51

Ադրբեջանը դադարեցրել Է Ռուսաստանի հետ բոլոր չվերթները

Ադրբեջանի պետական AZAL եւ Buta Airways ավիաընկերությունները հայտարարել են Ռուսաստան բոլոր չվերթների դադարեցման մասին:


Այժմ Ադրբեջանը Ռուսաստանի քաղաքների հետ ուղիղ օդային հաղորդակցություն չունի։ Այս մասին հայտնում է Avianews.com-ը։


Նշենք, որ Ավիափոխադրողները հրաժարվել են Ռուսաստան չվերթներից այն պատժամիջոցների պատճառով, որոնք ԱՄՆ-ն ու Եվրամիությունը սահմանել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով։


Ադրբեջանական ավիաընկերություններն այլևս չեն կարող լիարժեք ապահովագրել ինքնաթիռները դեպի Ռուսաստան, գրում է Unian լրատվական գործակալությունը։


"Դա անհիմն ռիսկեր է ստեղծում մեր երկրների քաղաքացիների, ավիաընկերությունների եւ այլ իրավաբանական անձանց համար", — հայտարարել են AZAL-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր