Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 մար 2022 12:50

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը՝ «Զոն նայող Անդուլիկն է»

Երեկ՝ մարտի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են վիրավորն է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանը և որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։ Արդեն տեղում ոստիկանները և Մալաթիա-Սեբաստիայի դատախազ Դավիթ Վեքիլյանը պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։


Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը նախկինում սպանության համար դատապարտված, մոտ 2 ամիս առաջ գաղութից ազատված, քրեական պատմություններով հայտնի «Զոն նայող Անդուլիկն է», և վարկածներից մեկի համաձայն՝ երեկվա դեպքը հնարավոր է՝ վենդետա է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր