Չեռնոբիլի ԱԷԿ-ում ճառագայթման արտահոսքի վտանգ կա․ Ուկրաինայի ԱԳ նախարար

«Վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի և ռուսական բանակի վերահսկողության տակ անցած միջուկային օբյեկտների միասնական էլեկտրամատակարարման գիծը։ Չեռնոբիլի ատոմակայանը հոսանքազրկված է»,- նշել է Կուլեբան։ Նա զգուշացրել է, որ դիզելային գեներատորները կարող են աշխատել 48 ժամ։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Պանկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Չեռնոբիլի ատոմակայանը սնուցող ենթակայանին և էլեկտրահաղորդման գծերին։ Նա ասել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ատոմակայանի մշտական սխեմայով էլեկտրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ։