Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

10 մար 2022 15:40

Նորընտիրի պատասխանը՝ Ադրբեջանի կրակոցների մասին՝ հա, հետո ի՞նչ, խաղաղության առաջարկն էլ էսօր չեն ընդունում, վաղը կընդունեն

«Հա, հետո ի՞նչ։ Ոչինչ»։ Ահա այսպես է լրագրողների հետ զրույցում արձագանքել ՀՀ նորընտիր նախագահը՝ Ադրբեջանի կրակոցների մասին հարցադրմանը։ 

«Դուք ինձ էլի ներքաշում եք երկխոսության ու գնահատականների մեջ, ես չեմ ուզում այս պահին: Բայց կոնկրետ դրա հետ կապված որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ պետք է չշեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»,- հայտարարեց Խաչատուրյանը:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիները կրակում են, Խաչատուրյանն արձագանքեց. «Հասկացա, բայց մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ իսկապես մենք պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Ադրբեջանը չի ընդունում մեր խաղաղության առաջարկը, Խաչատրյանը նշեց. «Դե, կընդունեն էլի, էսօր չեն ընդունում, վաղը կընդունեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր