Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

10 մար 2022 17:17

Պարզ երևում է կուտակված տեխնիկան, ադրբեջանցիներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են սկսել

Ինչպես հայտնել էինք, մարտի 9-ին՝ ժամը 14։00-14։30 ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ ադրբեջանական կողմը արձակել էր 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական:

ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանն ասաց, որ իրավիճակը գիշերն ու այսօր հանգիստ է, սակայն նկատում են, որ հակառակորդի դիրքերում տեխնիկաներ են աշխատում.

«Զինուժի կուտակում չենք կարող նկատել, քանի որ իրենց դիրքը գտնվում է բարձունքի այն կողմում, սակայն երևում է՝ վերջին օրերին ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, տեխնիկաներն են աշխատում, լսում ենք դրանց ձայները, բացի դա էլ, պարզ երևում է կուտակված տեխնիկան»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների դիրքը հայկական կողմի դիրքերից գտնվում է, մոտավորապես, 450-500 մետր հեռավորության վրա:

Համայնքապետը նաև հավելեց, որ թեև հասարակության շրջանում խուճապ չկա, սակայն մտավախություններ ունեն, որ ադրբեջանական կողմը նորից արկեր կարձակի գյուղի ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր