Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները          Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին       Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները    

12 մար 2022 10:00

Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք և բժշկական պարագաներ. CNN

Կիևում CNN-ի լրագրողական թիմերը հաղորդել են, որ շաբաթ վաղ առավոտյան պայթյուններ են լսվել, իսկ գլխավոր միջազգային թղթակից Կլարիսա Ուորդը նկարագրել է «անդադար համազարկ», որը շարունակվել է մի քանի րոպե: Պարզ չէ՝ պայթյունները ռուսական, թե ուկրաինական հարվածներ են եղել, ասել է նա։


Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում մարտերը շարունակվում են: Քաղաքի վարչակազմը նշել է, որ հյուսիսում գտնվող տարածքները մնում են ամենավտանգավորը, ներառյալ Բուչա, Իրպին և Հոստոմել արվարձանները, ինչպես նաև Կիևից ավելի հյուսիս գտնվող Վիշորոդ թաղամասը: Մարտերը սրվել են նաև Բրովարիում, Դնեպր գետի մյուս կողմում, քաղաքից արևելք ընկած հատվածում:


«Քանի որ ռուսական ուժերը ճնշում են գործադրում մի քանի ուղղություններից, աճում է մտահոգությունն առ այն, որ նպատակը քաղաքն ամբողջությամբ շրջապատելն է, քաղաքը սովին մատնելը, քաղաքը ռմբակոծելը և այնուհետև, ի վերջո, փորձել տապալել (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկու կառավարությունը», - ասել է Ուորդը:


Նա հավելել է, որ «ուկրաինական ուժերն ամենուր են» Կիևում։


«Նրանք պաշտպանական դիրքեր են փորել քաղաք տանող բոլոր հիմնական մայրուղիների երկայնքով, շուրջբոլորը տանկային թակարդներ են տեղադրել։ Սա այժմ խիստ ամրացված քաղաք է։ Եվ նույնիսկ եթե ռուսական ուժերը կարողանան շրջապատել այն, դա նրանց համար ամենահզոր կռիվը կլինի՝ հասնելու դրա սրտին»,-նշել է թղթակիցը:


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն CNN-ին ասել է, որ քաղաքը ներկայում ունի ռեսուրսներ, ներառյալ սննդամթերք և բժշկական պարագաներ, միայն մեկից երկու շաբաթվա համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր