Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 մար 2022 11:27

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանին ներքաշել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ

infoteka24.ru–ն գրում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվորեն աջակցում են Ուկրաինային ոչ միայն դիվանագիտական ​​մակարդակով և բայրաքթարներով, այլ նաև տեղեկատվական պատերազմում։ Երկու երկրների իշխանամետ լրատվական գործակալությունները «կռվի» մեջ են մտել ու մեկ հարվածով փորձում են հարվածել թե՛ Ռուսաստանին, թե՛ Հայաստանին։


Օրինակ թուրքական «Haber Global» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որում Ռուսաստանին մեղադրել է Բաշար ալ-Ասադի կողմից վերահսկվող բանակից վարձկաններ Ուկրաինա տեղափոխելու մեջ։ Կայքը, վկայակոչելով թուրքական հետախուզությանը, գրում է, որ վարձկանների տարանցումը տեղի է ունենում Հայաստանի տարածքում գտնվող Էրեբունի ավիաբազայով։ Այնտեղից վարձկաններին իբր տեղափոխում են Մոզդոկ, ապա Ուկրաինա։


Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ հենց Թուրքիան էր ներգրավված Ադրբեջան վարձկանների տեղափոխման մեջ, այդ թվում ուկրաինական ավիաընկերությունների օգտագործմամբ, ուստի Անկարան լավ տիրապետում է այդ հարցին և կարող է օգտագործել վարձկանների թեման Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մյուս կողմից, Ուկրաինան բացահայտորեն է ստեղծում օտարերկրյա լեգեոն, որտեղ ադրբեջանցիներն արդեն ակտիվորեն գրանցվում են օրինականացնելով վարձկանությունը։ Սիրիայում Ուկրաինայի դեսպանատունն իր հերթին կապի մեջ է Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներում գտնվող թուրքամետ ահաբեկիչների հետ նրանց Ռուսաստանի դեմ կռվելու ուղարկելու համար։


Ռուսաստանին մեղադրելով Սիրիայից վարձկաններ տեղափոխելու մեջ Անկարան և Կիևը փորձում են մարել Ուկրաինայի կողմից օտարերկրյա զինյալների թեման։


Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքի օգտագործմանը, ապա հակամարտության հենց սկզբից Երևանը դրսևորել է ամենազուսպ դիրքորոշումը, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևին կողմ քվեարկությունից հրաժարվելը։ Իսկ Ադրբեջանի ջանքերը, որի պետական ​​լրատվամիջոցները փորձում են շրջանառել վարձկանների թեման Հայաստանին հակամարտության մեջ ներքաշելու համար, ի սկզբանե ապարդյուն են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր