Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

12 մար 2022 12:04

Հացի դեֆիցիտ չի լինելու.իսկ հիմա ամենամեծ վտանգի մասին

Հացի դեֆիցիտ չի լինելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆերմեր Հարություն Մնացականյանը:

«Քանի որ պետությունը լռում է, իսկ մեծամասնությունն էլ չի խոսում հացահատիկի ներկրման արգելի պայմաններում հնարավոր վտանգների մասին, ստիպված ես խոսեմ։

1. Հացի դեֆիցիտ չի լինելու, քանի որ.

Ա. ՀՀ այդ ոլորտի խոշոր խաղացողները (արդեն հասկացաք ով֊ովքեր) ցորենի տարեկան վաճառքի պաշարը գնում են օգոստոս֊սեպտեմբեր ամիսներին` հունձի ժամանակ, քանի որ այդ ժամանակ ամենաէժան գինն է, հետագայում վաճառում են ամբողջ տարին։

Բ. Ալյուրի ներկրումն արգելված չէ։

2. Եթե դեֆիցիտ էլ լինի, Ռուսաստանը որոշակի քվոտաներ կտա հասկանալի պատճառներով։

Էս արգելքի հիմնական նպատակն այն է, որ ռիսկեր կան այս տարի ՌԴ֊ում բավարար քանակի ցանք չկատարվի` ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիության պատճառով, իրենց ապահովագրում են` ավելցուկ պահելով, հետագայում 2022 թվականի բերքը քաղելուց հետո հասկանան` ինչքան պաշար ունեն ինչքանո՞վ ինքնաբավ կլինեն, ինչքանը հնարավոր կլինի վաճառել։

Հիմա ամենամեծ վտանգի մասին։ Ճիշտ է մեր սրտի գործարարները իրենց տարեկան վաճառքի պաշարներն ունեն, բայց հացահատիկի գնի վրա մեծապես ազդեցություն են թողել մանր ներկրողները, որոնց շնորհիվ մեծերը չեն կարողացել կամայական գնի բարձրացում կատարել, այս սահմանափակումներից հետո երբ մանրները դուրս են գալիս խաղից ամենայն հավանականությամբ մեծերը կփորձեն թանկացնել գինը ու թանկացման պատճառաբանություն կբերեն միջազգային շուկայում 400$+ գինը, ինչը մոտ 210 դրամի է հասնում։

Հիմա ամենամեծ ռիսկի մասին։ Երբ պետությունը խոսում է, որ խնդիր չկա, նայում է միակողմանիորեն ու շատ թերի, միայն տատիկիս ասած փորահացի պրիզմայով։ Խիստ տուժելու է մեր երկրի անասնապահության և թռչնաբուծության ոլորտները, որոնք չունենալով մեծ քանակությամբ դրամական միջոցներ, ներկրումները կատարել են շաբաթվա, ամսվա, եռամսյակային կտրվածքով` ըստ անհրաժեշտության։ Այ իրենք կոնկրետ փաստի առաջ են կանգնելու, քանի որ չեն կարողանալու գարի և եգիպտացորեն ներկրել։ Եթե խոշորները ներկրել են ապա թանկացնելու են և ստիպված ֆերմերները գնելու են թանկ գնով ինչը ազդելու է մսի, ձվի ինքնարժեքի վրա, հետևաբար համամասնորեն թանկանալու է, ինչը մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ հնարավոր է դրսի ներկրվածի նկատմամբ մրցունակ չլինի ու տեղի ունենա գլխաքանակի խիստ կրճատում` իր բոլոր բացասական հետևանքներով։

Էլի բաներ կան, բայց շատ երկար կլինի, չգրեմ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր