ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

12 մար 2022 17:36

Զոռով բերանս մի բացեք...Երասխում լարվածություն չի եղել, դիպուկահարներն են խփել` էդա

Ռուսները ադրբեջանցիների հետ աշխատանքներ են իրականացնում շատ օպերատիվ կերպով, որպեսզի թույլ տան իրենց հատվածից այդ խնդիրը կարգավորվի: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Հարցին՝ իսկ հայկական իշխանությունները այս ուղղությամբ ի՞նչ են անում, Մելքոնյանը պատասխանել է. «Դե գիտեք, ռուս խաղաղապահներն են հիմա այդ հարցով զբաղվում, մենք էլ մեզնից կախված ամեն ինչ անում ենք: Մեր կապը հիմա ռուս խաղաղապահների հետ է, իրենք են աշխատում ադրբեջանական կողմի հետ: Մենք ուղիղ չենք կարող գնալ, հո, ադրբեջանցիների հետ խոսենք, ամեն ինչ կարգ ունի»:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս որևէ գյուղատնտեսական աշխատանք իրականացնել արցախցիներին, գրեթե ողջ շփման գծում նրանց կողմից միակողմանի հրետակոծություններ են, Մելքոնյանը արձագանքել է. «Դե ինչ վերաբերում է սահմանային իրադարձությունների սրմանը, ապա ես միշտ էլ ասել եմ, որ իրենք առիթից օգտվելու են, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծեն Արցախում, որպեսզի ժողովուրդը թողի դուրս գա: Էսա իրանց հիմնական նպատակը»,- ասել է Մելքոնյանը և հարցին՝ իսկ մենք ի՞նչ ենք անում այդ նպատակը, այսպես ասած, չեղարկելու համար, նա նշել է. «Մենք ինչ պետք է անում ենք, մեր զորքը ռուսների հետ համատեղ կանգնած է, պոստերը դրած են: Պիտի դիմակայենք: Նենց չի, որ նորություն էր սա, երեսուն տարի հա էլ սպառնացել են, խփել են, թշնամին մնում է թշնամին: Բայց վախենալու բան չկա, մեծ պատերազմ չի լինելու»:

Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս ենք թշնամու հետ խաղաղության մասին խոսում, երբ ամենօրյա ռեժիմով հակառակն ենք տեսնում, պատգամավորը նշել է. «Դե իրանք իրանց ծրագիրն ունեն, մենք` մերը: Մենք խաղաղության ենք գնում, իրենք էլ ցույց են տալիս, որ խաղաղության են գնում` տակից սադրանքներով: Ի վերջո արցախցի ժողովուրդը պետք ա հասկանա, որ սադրանք է, մնա իր տեղերում, ոչ մի մետր քայլ այն կողմ չգնա: Որովհետեւ նորից եմ ասում ոչ լայնածավալ պատերազմ չի լինելու: Ժողովուրդը պետք է կանգնի այնտեղ, որ մենք էլ կարողանք սահմանները պահել»:

Իսկ արդյոք հեշտ է ուղիղ սպառնալիքի, գնդակոծության ներքո մնալ այնտեղ, Մելքոնյանը պատասխանել է. «Զոռով բերանս մի բացեք էլի, իրանց գործն է՝ կմնան, չեն մնա, իրանց խնդիրն է»:

Դիտարկմանը՝ այսինքն արցախցիների անվտանգությունը ռուս խաղաղապահների՞ն է հանձնվել, Մելքոնյանը պատասխանել է. «Ով ա նման բան ասում, մենք հիմա կանգնենք ասենք, թե ինչեր ենք անում արցախցիների համար: Մեզ չի սազում, դա մեր պարտքն է: Մենք ընդդիմադիրների նման չենք, ովքեր երկիրը ուզում են քանդեն: Թուրքը էդքան վնաս չի տալիս, ինչքան իրանք են տալիս»:

Անդրադառնալով ՀՀ սահմաններին տիրող լարվածությանը՝ Մելքոնյանը նշել է. «Երասխում լարվածություն չի եղել, դիպուկահարներն են խփել` էդա: Լարվածություն չի եղել, ուղղակի դիպուկահարները տեսել են առանց կասկա, առանց բրոնյա, խփել են: Էդ դեպքը առաջնագծում չի եղել, եղել է թիկունքային մասում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր