Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

12 մար 2022 16:57

ՌԴ-ն պատրաստ է ԵՄ-ի հետ կոշտ առճակատման էներգետիկ ոլորտում.Եվրամիությունը դրանից չի շահի

Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ կոշտ առճակատման էներգետիկ ոլորտում, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության բաժնի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը։   

«Ռուսաստանը մնում է հուսալի մատակարար, համաշխարհային մակարդակի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Մենք արժեւորում ենք այս համբավը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք կոշտ դիմակայության էներգետիկ ոլորտում։ Կարծում եմ, որ Եվրամիությունը դրանից չի շահի։ Մեր նյարդերն ավելի ամուր են»,- ասել է Կոբրինեցը «Интерфакс»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ Ռուսաստանին բաժին է ընկնում ԵՄ ներկրվող գազի մոտ 45 տոկոսը, նավթի 25 տոկոսը եւ ածուխի 45 տոկոսը, «այնպես որ Բրյուսելը չի ​​կարող չհասկանալ դրա խոցելիությունը»: 

Դատելով ԵՄ ներկայացուցիչների հայտարարություններից՝ Եվրոպան մտադիր է «ամեն գնով» անկախանալ Ռուսաստանից էներգակիրներից, եւ այդ գինը «պետք է վճարեն ոչ թե եվրոպական բյուրոկրատիայի էլիտան, այլ սովորական եվրոպացի հարկատուները», հավելել է նա։  

Կոբրինեցը նշել է, որ ԵՄ-ն ծրագրում է աստիճանաբար հրաժարվել ռուսական էներգիակիրներից  եւ այլընտրանքային միջոցներ գտնել, ինչը կպահանջի ժամանակ եւ ներդրումներ։

«Զուտ տնտեսական տեսանկյունից ծրագրերն այնքան էլ ռացիոնալ չեն։ Համաշխարհային էներգետիկ շուկաներն անկայուն վիճակում են, եթե ոչ՝ խուճապային։ Թե ինչ մակարդակի կհասնեն գները, հայտնի չէ։ Բայց արդեն պարզ է, որ ԵՄ-ն ստիպված է լինելու գազի, նավթի եւ էլեկտրաէներգիայի համար վճարել չափազանց բարձր գին։ Դա իրենց ընտրությունն է»,- ասել է նա։ 

Նա հավելել է, որ Ռուսաստանի արձագանքը ԵՄ պատժամիջոցներին մշակվում է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր