Ռուս խաղաղապահները ադրբեջանցիներից պահանջել են կատարել եռակողմ համաձայնագրի պահանջները. Բարձրախոսով հնչեցվել են համաձայնագրի դրույթները

«Հասկանալի է, որ այդ հիշեցումն ուղղված է ադրբեջանական կողմին, քանի որ հենց նրանք են պարբերաբար խախտում կրակի դադարեցման ռեժիմը։ Ադրբեջանական դիրքերից քանի-քանի անգամ կրակ են բացել գյուղի ուղղությամբ»,-ասաց Բադասյանը։
Արցախի մեծ մասը բռնազավթած և հիմնականում հայկական գյուղերի տարածքում կամ հարևանությամբ տեղակայված ադրբեջանցի զինծառայողները հատկապես վերջին շրջանում հաճախակի են սկսել կրակ բացել հայկական գյուղերի ուղղությամբ։