Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

14 մար 2022 16:19

Եթե ռազմական տեխնիկայի կուտակումը կա՝ այն կարող է կռվի վերածվել.Ադրբեջանում անգամ քաղաքացիների շրջանում մեծ ոգևորություն է տիրում Ուկրաինայի գործողությունների հետ կապված

Ուկրաինայում որքան երկար տևի այս անորոշությունը, այդքան Ադրբեջանի քայլերը անկանխատեսելի և արկածախնդիր կլինեն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:


Նա ասաց, որ ակնհայտ երևում է՝ Ադրբեջանում անգամ շարքային քաղաքացիների շրջանում մեծ ոգևորություն է տիրում Ուկրաինայի գործողությունների հետ կապված. «Ավելին ասեմ, խիստ հակառուսական տրամադրություն էր, այսինքն՝ համարյա տոնում էին ռուս գեներալի զոհվելու փաստը»,- նշեց փորձագետը:


Վրթանեսյանը զարմացած չէ ադրբեջանցիների նման ագրեսիվ պահվածքով, քանի որ 2020 թվականի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս, երբ պայմաններն արդեն կային, ակնհայտ էր՝ Արցախում ամեն ինչ կախված է ռուս խաղաղապահների առկայությունից. «Հենց այդ ժամանակ էլ հարցեր առաջացան՝ եթե ռուսների «գլուխները խառը լինեն», ինչ է լինելու մեր անվտանգության խնդրի հետ. սրան պատասխան չեղավ: Այս ամենի միակ պատասխանը կարող էր լինել Հայաստանի և Արցախի պաշտպանության բանակի շատ արագ վերականգնումը: Ենթադրենք՝ հիմա ՌԴ-ն ռեսուրսներ չունեցավ և Ադրբեջանն ու Թուրքիան միասին ինչ-որ  արկածխնդրությամբ հանդես եկան, ինչ է լինելու, այն պայմաններում, երբ բանակը գնալով էլ ավելի է քայքայվում»,- ասաց ռազմական փորձագետը:


Նա նշեց՝ Ուկրաինայում տիրող իրավիճակն ուղիղ համեմատական է մեր սահմանների կայունությանը. «Որքան երկարեց ապտերազմը Ուկրաինայում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այն կվերադառնա Հայաստան»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ այս իրավիճակը որքան կտևի, որևէ մեկը չի կարող ասել:


Հետաքրքրվեցինք՝ ադրբեջանցիների կողմից տեխնիկայի կուտակումը և լարված իրավիճակ ստեղծելը ինչ միտում ունի. որևէ լուրջ հարձակման են պատարստվո՞ւմ, թե՞ հերթական անգամ փորձում են վախեցնել բնակիչներին, պատասխանեց. «Երկու գործոնն էլ այստեղ կա: Չեմ կարող ասել՝ ինչ կուտակումներ են, իմ աչքով չեմ տեսել, բայց եթե այդ կուտակումը կա, ապա մի օր այն կարող է կռիվ դառնալ: Ցանկացած դեպքում այս խնդիրը լուծելու և իրական խաղաղություն հաստատելու միակ ձևը ՀՀ ԶՈՒ-ի ամենաարագ ձևով պոտենցիալը վերականգնելն է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:


Վերջինս համոզված է՝ եթե ռուս-ուկրաինական կոնֆլիկտն էլ չլիներ, միևնույն է, ադրբեջանցիները ակտիվ գործելու էին, քանի որ այդպես էր նաև այդ կոնֆլիկտից առաջ, պարզապես, ըստ նրա, ադրբեջանցիները ցանկացած առիթ օգտագործելու են սադրելու, բնակիչներին վախեցնելու և նմանատիպ այլ քայլերի դիմելու համար:


Կարեն Վրթանեսյանը շեշտեց, որ բացարձակապես այլ էին Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները 44-օրյա պատերազմից հետո. «Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո սկսեց արագորեն վերականգնել իր կորուստները, չեմ կարող վիճակագրություն ներկայացնել, բայց փաստ է՝ ի տարբերություն Հայաստանի, իրենք իրենց ԶՈՒ-երի վերականգմանը առաջնային կարևորություն էին տվել: Իսկ Հայաստանում, ըստ էության, զբաղված են եղել իշխանություն ամրապնդելով, ինչ-որ կադրային փոփոխություններով և քրեական գործեր հարուցելու հիմունքներով զինվորականներին հետապնդելով: Ակնհայտ է՝ սա որևէ դրականն ձևով չի կարող անդրադառնալ զինվորականության մարտունակության վրա»,-եզրափակեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր