Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

15 մար 2022 18:43

ՌԴ-ն կիրառում է անհայտ միջոցներ, իր հրթիռները Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համար դառնում են անտեսանելի

Ռուսաստանը կիրառում է նախկինում անհայտ միջոցներ, որոնցով նրա հրթիռները կարողանում են հաղթահարել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը` դրա համար դառնալով անտեսանելի. պնդում է New York Times-ը՝ վկայակոչելով անանուն ռազմական պաշտոնյաների:

Պարբերականի տվյալներով՝ մոտ 30 սանտիմետր երկարությամբ այդ կեղծիք-հրթիռները  տեղադրված են «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռների վրա։ Կեղծ հրթիռները հնարավորություն չեն տալիս ռադարներին՝ որսալ հիմնական թիրախը, ինչպես նաև մեծ ջերմություն են արձակում՝ իրենց վրա շեղելով թշնամու՝ ջերմություն փնտրող հրթիռները:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ միջուկային հրթիռների վրա նման խաբուսիկ թիրախներ են դրվում արդեն կես դար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր