Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

15 մար 2022 14:05

Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հազարավոր դոլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Յուրաքանչյուր իշխանություն ունի իր արտոնյալներն ու անպատժելիները, ինչի արդյունքում նյութական մեծ վնասներ են կրում երկրի «հպարտ» քաղաքացիները. ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հարյուր հազարավոր դոլլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները։ Ընդ որում, ավանդները բանկից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ յուրացվել են նույն բանկի մասնաճյուղի կառավարիչի կողմից, իսկ դատարանում քննվող քրեական գործով բանկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ։

Քաղաքացին փաստորեն «մեղավոր» է միայն նրանում, որ խնայված գումարները վստահել է այս բանկին

Այսինքն, իշխանամերձ այս բանկում նույնիսկ ավանդի վերադարձը երաշխավորված չէ՝ հենց բանկի այդպիսի արտոնյալ կարգավիճակով պայմանավորված։ Նկարագրվածը հաշվի առնելով՝ քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս, հափշտակություններից, նյութական վնասներից խուսափելու նպատակով, այսուհետև զերծ մնալ «Հայէկոնոմբանկի» հետ որևէ տեսակի գործարք կնքելուց»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր