Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

17 մար 2022 12:21

Արեւմուտքը չի կարողանա «վերադաստիարակել» Ռուսաստանին, մասերի բաժանել . ՌԴ-ն կշարունակի պայքարել իրեն հարմար աշխարհակարգի համար

Վարքագիծը, որը դրսեւորում են արեւմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ վերջին տարիներին, հանցավոր եւ անբարոյական է։ Նման գնահատական ​​է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում իր առաջին հրապարակման մեջ։


«Արեւմտյան աշխարհի երկրներ վերջին տարիների վարքագիծը Ռուսաստանի նկատմամբ զզվելի, հանցավոր եւ անբարոյական է,- ասել է նա։- Եւ դա, չնայած նրան, որ մենք անկեղծորեն ձգտում էինք լավ հարաբերություններ ունենալ նրանց հետ»:


Մեդվեդևը հիշեցրել է, որ երկրները միասին հաղթեցին ֆաշիզմը 20-րդ դարում եւ պայմանավորվեցին անվտանգության եւ համագործակցության համընդհանուր կանոնների շուրջ։ Բայց այժմ Արեւմուտքի երկակի ստանդարտներն այլեւս ոչ մեկին չեն զարմացնում, հավելել է նա։ «Երբ իրենց պետք է, նրանք կարող են փակել իրենց աչքերն ամեն ինչի վրա, այդ թվում՝ Դոնբասում խաղաղ բնակիչների տարիներ տեւած ոչնչացման: Եթե ​​ինչ-որ բան իրենց հրահանգով չի ընթանում, մեղավորը մեկն է՝ մեր երկիրը»,- հայտարարեց ԱԽ փոխնախագահը։


Մեդվեդեւի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի պայքարել այն աշխարհակարգի համար, որը հարմար է իրեն եւ իր քաղաքացիներին, այնտեղ նացիստների եւ ցեղասպանության համար տեղ չկա։ Արեւմուտքը չի կարողանա «վերադաստիարակել» Ռուսաստանին անգլո-սաքսոնական ձեւով, հնաձանդեցնել կամ մասերի բաժանել այն, ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր