Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

17 մար 2022 14:06

ԱՄՆ հսկողության տակ գաղտնի նախագիծ է իրականացվել Խարկովում. ուսումնասիրել են մարդկանց հիվանդություններ փոխանցելու ուղիները

Խարկովի լաբորատորիայում ԱՄՆ հսկողության տակ գաղտնի նախագիծ է իրականացվել, որի շրջանակում ուսումնասիրվել է չղջիկների միջոցով մարդկանց հիվանդություններ փոխանցելու ճանապարհները։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ռուս մասնագետներն ուսումնասիրել են Խարկովի լաբորատորիայի հիման վրա Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից մարդկանց չղջիկների միջոցով հիվանդությունների փոխանցման ուղիների ուսումնասիրման գաղտնի նախագծի մանրամասները բացահայտող փաստաթղթերի բնօրինակները։ Ուզում եմ ընդգծել, որ փաստաթղթերի համաձայն` տվյալ ուսումնասիրությունները երկար տարիների ընթացքում իրականացվել են Խարկովում պարբերաբար հիմունքներով և ԱՄՆ–ի մասնագետների անմիջական վերահսկողության տակ»,– նշել է նա։
Գեներալը հավելել է, որ ամերիկյան նախագծի շրջանակում Խարկովի անասնաբուժության ինստիտուտում ուսումնասիրվել են վայրի թռչունները որպես բարձր վարակելիությամբ օժտված թռչնագրիպի փոխանցման վեկտոր։ Միաժամանակ գնահատվել են այն պայմանները, որոնց դեպքում փոխանցման գործընթացները կարող են անկառավարելի դառնալ, տնտեսական վնաս հասցնել, ինչպես նաև պարենային անվտանգության ռիսկեր ստեղծել։
ՌԴ ՊՆ–ն նոր փաստաթղթեր կներկայացնի Ուկրաինայից մեծ քանակությամբ մարդկային կենսանյութեր Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ արտահանելու վերաբերյալ։ Նա հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ն բարձր ճշգրտության հարվածով «Տոչկա–Ու»–ի համար նախատեսված հրթիռներով պահեստ է ոչնչացրել Ուկրաինայի Ռովենսկի մարզի մոտ։
Մարտի 17-ի տվյալներով` ՌԴ ԶՈւ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 181 ուկրաինական ինքնաթիռ և ուղղաթիռ, 172 ԱԹՍ, 170 զենիթահրթիռային համալիր, 1379 տանկ և այլ զրահապատ մեքենա, 133 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 միավոր դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 1168 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր