Չավուշօղլուն ասում է՝ Ադրբեջանը ձեզ բան է ասելու, կգնաք էդ ասածները կանեք, նոր կգաք ստեղ, որ նորմալ հարաբերություններ հաստատենք

«Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, չունի վարչապետ, այնպես էլ չկան խաղաղ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այսօր ՀՀ-ին կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետեւ երբ այստեղ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում հայ է սպանվում, Գեղարքունիքում մարդ է զոհվում, Արցախում մարդկանց փորձում են սովի մատնել, հումանիտար տեռորով հայաթափել Արցախը:
Ես պատահական չեմ համարում, որ Նիկոլը զերծ է մնում խոսել Արցախում հումանիտար աղետի մասին, այդ մարդն ունի կոնկրետ ծրագիր, այդ ծրագրով են եկել իշխանության»,-ասաց նա՝ հավելելով. «Չավուշօղլուն ասում է՝ Ադրբեջանը ձեզ բան է ասելու, կգնաք էդ ասածները կանեք, նոր կգաք ստեղ, որ նորմալ հարաբերություններ հաստատենք»:
Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը: