Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

18 մար 2022 10:53

Մակրոնը Եվրոպային կոչ է արել պատրաստվել պատերազմի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պետք է պատրաստվել Եվրոպայում պատերազմի՝ կոչ անելով եվրոպական երկրներին ավելացնել ներդրումները պաշտպանական արդյունաբերության մեջ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ուժերը միակ լիարժեք բանակն են եվրոպական մայրցամաքում: Մենք պետք է ավելացնենք ներդրումները, որպեսզի պատրաստ լինենք բարձր ինտենսիվության հնարավոր զինված հակամարտությանը, որը կարող է սկսվել մեր մայրցամաքում»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Քրիստիան Կամբոնը նախօրեին ասել է, որ Ֆրանսիան գործնականում զինամթերքի պաշար չունի, և առկա քանակությունը բավարար է երեք-չորս օրվա լայնածավալ ռազմական գործողությունների համար: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր