Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

21 մար 2022 10:17

Կրեմլի համբերությունը չպետք է փորձության ենթարկել.ադրբեջանցիները չեն կարողանում հաշտվել Արցախում ռուսական զորախմբի ներկայության հետ

infoteka24.ru-ն գրում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը, մասնավորապես, հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը դարձել են ադրբեջանական իշխանամետ ռեսուրսների և Ալիևի գրպանային փորձագետների թիրախը։


Ադրբեջանում ռուս խաղաղապահներին վարկաբեկելու արշավը սկսվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Բացի այդ, հաճախակիացել են նաև ադրբեջանական զինուժի սադրանքները Ղարաբաղում, ակտիվացել են Արցախի մի մասի օկուպացումից հետո շփման գծում հայտված խաղաղ գյուղերի գնդակոծությունները Ադրբեջանի կողմից։ Հատուկ վնասվել է Հայաստան-Արցախ գազատարը, ինչի հետևանքով մարտյան ձյունառատ օրերին ողջ հանրապետությունը մնացել է առանց գազամատակարարման, և ադրբեջանցի զինվորականները վթարի վայր չեն թողել ոչ միայն հայ մասնագետներին, այլ նաև խաղաղապահներին։ Տեղի բնակիչներն ասում են, որ հաճախ բանը խաղաղապահների հասցեին վիրավորանքներ և անպարկեշտ խոսքեր ասելուն է հասնում։


Այս բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ ադրբեջանցիները չեն կարողանում հաշտվել Արցախում ռուսական զորախմբի ներկայության հետ, ինչը խոչընդոտում է Արցախում էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանության քաղաքականության իրականացմանը։ Բաքուն իր առջև խնդիր է դրել ազատվել այդ միակ խոչընդոտից և օգտվում է այն պահից, երբ Ռուսաստանը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա։ Բայց Կրեմլի համբերությունը չպետք է փորձության ենթարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր