Հունվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ը       Բшխվել են «Mercedes-Benz» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, կան տnւժածներ    

22 մար 2022 11:08

Այս պահին Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա. գրանցվել է զորքերի կենտրոնացում. Կոտենոկ

Հայաստանից իմ աղբյուրների հաղորդմամբ՝ այս պահին Մեղրի բնակավայրի տարածքում` Իրանի և Ադրբեջանի սահմանի հանգույցում, ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակման վտանգ կա. իր թելեգրամյան ալիքում հայտնել է ռուս ռազմական թղթակից, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված Յուրի Կոտենոկը:


«Նախիջևանի հարակից տարածքում գրանցվել է զորքերի կենտրոնացում։ Հնարավոր է, որ Բաքուն որոշել է արագացնել, այսպես կոչված, Զանգեզուրի (Սյունիք) միջանցքի ստեղծման գործընթացը Երեւանի վրա ուժային ճնշում գործադրելու միջոցով, այն պայմաններում, երբ Ռուսաստանի ողջ ուշադրությունն ու ռեսուրսները շեղված են Ուկրաինայում հատուկ գործողության վրա», - նշել է Կոտենոկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր