Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

23 մար 2022 12:15

Մտածեք, թե ինչ կարող եք ակնկալել ԱՄՆ-ից, որը միջուկային զենք ունի եւ շատ բան է որոշում աշխարհում...ԱՄՆ-ում քաոս է վրա հասել

Ամերիկյան իրավական համակարգը շարունակում է դեգրադացվել, ԱՄՆ-ում քաոս է վրա հասել, գրել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն իր տելեգրամյան ալիքում։

«ԱՄՆ իրավական համակարգը շարունակում է դեգրադացվել։ Վաշինգտոնի պաշտոնյաները գրեթե միաժամանակ երկու իրարամերժ հայտարարություններ են արել։ Սկզբում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասաց, որ պետությունները չեն խնդրել ամերիկյան ընկերություններին լքել ռուսական շուկան։ Հետո ընդամենը ժամեր անց Կոնգրեսն առաջարկեց արգելել ԱՄՆ կառավարությանը բիզնես ունենալ ընկերությունների հետ, որոնք, չնայած պատժամիջոցներին, շարունակում էին աշխատել Ռուսաստանում»,- պարզաբանել է բանախոսը։

Վյաչեսլավ Վոլոդինը նաեւ հիշեցրել է Վաշինգտոնի երկակի ստանդարտները. ԱՄՆ Կոնգրեսն արգելել է ցանկացած օգնություն «Ազով» գումարտակին (Ռուսաստանում արգելված ծայրահեղական կազմակերպություն), սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, օրենքին հակառակ, ֆինանսավորում է այդ կառույցը եւ զենք է ուղարկում նրանց։

«Մտածեք, թե ինչ կարող եք ակնկալել ԱՄՆ-ից, որը միջուկային զենք ունի եւ շատ բան է որոշում աշխարհում, եթե օրենքը նրանց ղեկավարության համար գրված չէ եւ քաղաքական հայտարարությունները ոչինչ չարժեն։ Ինչ-որ մեկը կծիծաղի, որ մեր երկրում «փտող Արեւմուտքի» մասին խոսակցությունը վաղուց է շարունակվում։ Բայց այսօր ԱՄՆ-ում հաստատ քաոս է վրա հասել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ երկրները եւ մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան այդ երկրի կողմից Դոնբասի աջակցության հատուկ ռազմական օպերացիային։ Սահմանված պատժամիջոցների ֆոնին արտասահմանյան շատ ընկերություններ սկսել են լքել ռուսական շուկան կամ դադարեցնել իրենց աշխատանքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր