Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

23 մար 2022 19:05

Ֆրանսիայում ավելացնում են յոդի պաշարները Զապորոժիեի ատոմակայանի մերձակայքում տեղի ունեցած մարտերից հետո

Ֆրանսիայի Ազգային խորհրդարանի պատգամավոր Էմիլի Կարիուն դիմել է խորհրդարանին՝ պահանջելով ավելացնել յոդ պարունակող դեղամիջոցերի պաշարները և ստուգել առկա պաշարները՝ Ուկրաինայի ատոմակայանների մոտ զինված բախումների պատճառով, հաղորդում է RT հեռուստաալիքը։

«Պատգամավորը խնդրում է գնահատել յոդի հաբերի առկա պաշարները և արտասահման առաքումների համար նախատեսված քանակները։ Նա նաև հարցնում է, թե լուրջ միջադեպի դեպքում որքան ժամանակ է հարկավոր այդ դեղաչափերը եվրոպական տարածքում արտադրելու համար և ինչպիսի լոգիստիկա են պատրաստվում օգտագործվել՝ դրանք ֆրանսիացիների շրջանում հնարավորինս արագ բաշխելու համար»,- ասվում է Կարիուի դիմումի մեջ:
Պատգամավորը նաև պարզաբանել է, որ Ռադիացիոն պաշտպանության և միջուկային անվտանգության ֆրանսիական ինստիտուտի տվյալները չեն հաստատում տեղեկությունը, որ Չեռնոբիլի և Զապորոժիայի կայանների շուրջ ճառագայթման մակարդակն աճել է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր