Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կկիրառի միջուկային զենք, Պենտագոնը վտանգավոր է համարում

Հիշեցնենք, որ Պեսկովը, CNN-ի հետ զրույցում ասել է, որ եթե Ռուսաստանի համար առաջանան «գոյաբանական վտանգներ», ապա հնարավոր է, որ կիրառվի միջուկային զենք։ Քիրբին, արձագանքելով այս հայտարարությանը, մասնավորապես ասել է հետեւյալը․ «Դա այն չէ, ինչպես իրեն պետք է պահի պատասխանատու միջուկային տերությունը»։
Միաժամանակ նաեւ Քիրբին ասել է, որ չի տեսնում որեւէ բան, որը կստիպեր փոխել ռազմավարական զսպման քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ ռուսական միջուկային ուժերը բերվել են հատուկ մարտական պատրաստականության ռեժիմի։