Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

23 մար 2022 15:04

Մոսկվան հստակ կարմիր գծեր ունի.Բանակցությունները բարդ են, Ուկրաինան անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով սեփական առաջարկներից

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար են ընթանում, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, MGIMO-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել այն բաների մասին, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով իր իսկ առաջարկներից»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցային գործընթացում Արևմուտքի երկրների միջնորդությանը, սակայն Մոսկվան հստակ կարմիր գծեր ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր