Տեսանյութ.Ձեր հրաժարականով կվերադարձնենք հայոց Եռատոնը, որը գողացել եք          Հանրահավաք Հանրապետության հրապարակում. Տեսանյութ       Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ    

24 մար 2022 13:54

Լուգանսկում Ռուսաստանը ֆոսֆորային ռումբեր է կիրառում. զոհ է դարձել 4 մարդ, որոնցից 2-ը՝ երեխաներ

Լուգանսկի մարզի ղեկավարության հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական կողմի հարվածների զոհ է դարձել չորս մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Եվս վեց մարդ վիրավորվել է։ Ավելի շատ զոհեր կարող են լինել Ռուբեժնիում, որտեղ, ըստ Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի, ռուսական ուժերը ֆոսֆորային ռումբեր են նետել։
 
«Իրավիճակը շատ բարդ է Ռուբեժնիում, որտեղ մարտեր են ընթանում հենց քաղաքում։ Ըստ հաստատված տեղեկությունների, ունենք չորս զոհ, որոնցից երկուսը երեխաներ են, նաև վեց վիրավոր»,-ասել է Գայդայը։ Նաև, ըստ վարչակազմի ղեկավարի, մեկ օրվա ընթացքում մարզում վնասվել կամ հիմնովին ավերվել է 23 բնակելի շենք՝ 10 բարձրահարկ և 13 առանձնատուն։
Մարզի ավելի քան 100 հազար բնակիչ մնում է առանց էլեկտրականության։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր