Չենք կարող մի կողմ դնել մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, բնական գազի մոտ կեսը ստանում ենք իրենցից, չեմ կարող իմ ժողովրդին թողնել, որ ձմռանը սառչի

«Պատժամիջոցների առումով մենք գնահատում ենք ՄԱԿ-ի որոշ գծեր, բայց չմոռանանք, որ մենք չենք կարող մի կողմ դնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Գիտեք, ես դա վաղուց եմ բացատրել, քանի որ այսօր, եթե հաշվի առնենք միայն բնական գազը, ապա մեր սպառած բնական գազի մոտ կեսը ստանում ենք Ռուսաստանից։ Բացի այդ, այսօր մենք Ռուսաստանի հետ կառուցում ենք մեր «Աքկույու» ատոմակայանը։ Մենք չենք կարող այս ամենը մի կողմ թողնել։ Երբ ես սա ասում եմ (Ֆրանսիայի նախագահ Էմանուել) Մակրոնին, նա ասում է. «Դուք իրավացի եք»: Այնպես որ ոչինչ անել հնարավոր չէ, մենք պետք է պահպանենք մեր նրբանկատությունն այս հարցում։ Նախ, ես չեմ կարող իմ ժողովրդին թողնել, որ ձմռանը սառչի, և երկրորդը, ես չեմ կարող ամբողջությամբ վերագործարկել մեր այս արդյունաբերական ոլորտը,- ասել է Էրդողանը: