Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

26 մար 2022 19:04

Տոկիոն կարող է էլ ավելի ընկնել ԱՄՆ-ի ազդեցության տակ.Ճապոնիան զգուշացնում է Կուրիլյան կղզիների պատճառով Ռուսաստանի հետ բախման վտանգի մասին

Կուրիլյան կղզիների հարցով Ճապոնիայի և Ռուսաստանի միջև բանակցությունների, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման չեղարկումը կարող է հանգեցնել երկու երկրների միջև բախման։ Այս մասին Shukan Gendai-ին տված հարցազրույցում ասել է Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ Մունեո Սուզուկին։

Նրա խոսքով՝ նման բանակցությունների բացակայության դեպքում Տոկիոն կարող է էլ ավելի ընկնել ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Այս դեպքում Ճապոնիան ի վերջո կարող է բախվել Ռուսաստանի հետ, նշել է խորհրդարանականը։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Մոսկվայի գործողությունները Տոկիոյի կողմից սահմանված պատժամիջոցների արձագանքն են։ Ըստ նրա՝ Ճապոնիային անհրաժեշտ է այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա պաշտպանել իր շահերը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի առջև։

Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկիրն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Սահմանափակումների նոր փաթեթում ներառվել էր 25 մասնավոր անձ և 81 կազմակերպություն: Արգելվել էր նաև շքեղության ապրանքների արտահանումը ՌԴ։

Մարտի 18-ին Ճապոնիան ներկայացրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը, սահմանափակումների տակ էին հայտնվել 15 ֆիզիկական անձինք և 9 ընկերություններ։ Ցուցակում էին ընդգրկվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պաշտպանության ութ փոխնախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու ձեռնարկատերեր։ Պատժամիջոցների առաջին փաթեթի մասին Տոկիոն հայտարարել էր մարտի 15-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր