Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

26 մար 2022 16:19

Ի՞նչ է արել ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ ՀՀ-ի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիային վերջ տալու համար.Ադրբեջանի ԱԳՆ

Արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ անհանգստություն հայտնելու  ԱՄՆ պետդեպի հայտարարությանը։  


«Պետքարտուղարության ներկայացուցչի ուշադրությունն ենք հրավիրում, որ, ցավոք, անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, վերջին տարիներին որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել, որպեսզի վերջ տա Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիային», - հոխորտացել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության պահանջները, մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղն ու առաջացել Քարագլուխ ռազմավարական բարձունքի ուղղությամբ։ Նրանց առաջխաղացումը կասեցրել են ռուս խաղաղապահները, ու բանակցություններ են ընթանում նրանց ելման կետ վերադառնալու ուղղությամբ։


Այդուհանդերձ, արդեն երկրորդ օրն է, ինչ արհեստածին Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Փառուխ գյուղն ու հարակից տարածքը, ինչպես նաեւ զինված գործողությունների են ձեռնարկել։ Ընդ որում, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, կիրառել են ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլ նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով մարտի 26-ի դրությամբ՝ հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, եւս 15 զինծառայող վիրավորվել է, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 1 զինծառայողը վիճակը գնահատվել է միջին ծանրության, մյուսների վիճակը՝ բավարար։


ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նախօրեին անհանգստություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժի կապակցությամբ, ինչը Ադրբեջանին հիստերիայի մեջ է գցել՝  հնչեցված անհանգստությունը որակելով որպես «անպատասխանատու» հայտարարություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր