Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 22-ի համար          Արտաշատ-Երևան ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ»    

28 մար 2022 14:16

Ադրբեջանցիները շարժվելու են Ստեփանակերտ. Le Figaro-ի ֆրանսիացի լրագրողը զգուշացնում է սպառնալիքի մասին

Ֆրանսիական Le Figaro հրատարակության փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը կոչ է արել Ֆրանսիային, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին և ՄԱԿ-ին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում, հակառակ դեպքում վտանգ կա Արցախի մայրաքաղաքի համար։


Այս մասին լրագրողը գրել է իր Twitter-ում՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի գրառմանը, որում նա մեղադրում է Հայաստանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ, մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերը՝ խախտելով պայմանավորվածությունները, գրավել են Արցախի Փարուխ գյուղը։


«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի անհավանական թվիթը, որում նա պնդում է 09.11.2020 թվականի հրադադարի խախտումը ադրբեջանական բանակի կողմից, որը գրավել է Փարուխը Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքում։ Եթե Ֆրանսիան, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և ՄԱԿ-ը չդատապարտեն, ադրբեջանցիները ավելի հեռուն կգնան դեպի Ստեփանակերտ»,- գրել է Բյուսոնը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր