«Ասա նրան, որ ես կջարդեմ նրանց».Պուտինը «կատաղել է» ստանալով Աբրամովիչի կողմից Զելենսկիի ձեռագիր գրությունը

Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ գրության մեջ եղել են խաղաղության հաստատման համար ուկրաինական կողմի պայմանները: Ըստ բրիտանական պարբերականի՝ Պուտինը «կատաղել է ստանալով այդ գրությունը»:
Նշվում է, որ Աբրամովիչը հանդիպել է Պուտինին ու փոխանցել գրությունը, որից հետո, Times-ի տեղեկություններով, ՌԴ նախագահն ասել է.«Ասա նրան, որ ես կջարդեմ նրանց»:
Դրանից հետո, ըստ հրապարակման, Աբրամովիչը վերադարձել է Ստամբուլ ու կապ հաստատել ուկրաինացի քաղաքական գործիչ Ռուստեմ Ումերովի հետ, որը հանդես է գանիս որպես բանակցող:
Նրանց հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Ստամբուլի հինգաստղանի հյուրանոցներից մեկում: