Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

28 մար 2022 15:32

Զելենսկին սուր քննադատել է Մակրոնին՝ որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վե՛րջ

Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին։ Զելենսկին սուր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ուկրաինային ռազմական օգնություն չցուցաբերելու համար։


«Որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վե՛րջ»,- ասել է Զելենսկին։


Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, ըստ Զելենսկու, շատ ավելի ակտիվ է զենք ուղարկելու հարցում, քանի որ բրիտանացիները հիմնականում աջակցում են Ուկրաինային:


«Այո: Ճիշտն ասած, Ջոնսոնն այն առաջնորդն է, որն ավելի շատ է օգնում: Մեծ Բրիտանիան միանշանակ մեր կողքին է: Նա չի փորձում հավասարակշռել: Բրիտանիան իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ելք չի տեսնում: Բրիտանիան ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, իսկ Ռուսաստանը՝ պարտվի: Բայց ես պատրաստ չեմ ասել՝ Բրիտանիան ցանկանում է ձգձգել պատերազմը, թե ոչ»,- ասել է Զելենսկին։


Գերմանիան, ըստ Զելենսկու, սպասում է և փորձում հավասարակշռություն գտնել։


«Ռուսաստանի հետ վաղեմի հարաբերություններ ունեն, իրավիճակին նայում են տնտեսության պրիզմայով, ժամանակ առ ժամանակ օգնում են, կարծում եմ՝ փորձում են հարմարվել իրավիճակին, ինչպես է այն զարգանում, նաև նայում են, թե ինչպես է իրավիճակն ազդում  սեփական երկրի վրա»,- ասել է Զելենսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր