Ակնայում ադրբեջանցի է պայթել ականի վրա          Ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը       Պետք է փոխենք Արարատ քաղաքի, Արարատի մարզի անունը, Արարատ անունով նախարար ունենք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք    

29 մար 2022 11:13

Իրադրությունը լարված է. ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում. Շտաբ

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:


Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:


Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:


Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր