Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

29 մար 2022 17:07

Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ 3 ժամ շփումից հետո լքել է բանակցային գոտին ՝ «Կանգ չենք առնում» խոսքերով

Ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ 3 ժամ շփումից հետո լքել է բանակցային գոտին՝ «Կանգ չենք առնում» խոսքերով։

Ստամբուլում տեղի ունեցող ռուս-ուկրաինական բանակցություններն այսօր կավարտվեն, վաղը չի շարունակվի։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության լրագրողը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բանակցությունները տևել են մոտ 4 ժամ, այժմ սպասվում է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակի պաշտոնական հայտարարությունը։

Նշենք, որ ռուսական պատվիրակությունը, ինչպես բանակցությունների նախորդ փուլերում, գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նախատեսվում է նրա մամուլի ասուլիսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր