Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 մար 2022 11:49

Ուկրաինացիները կարող էին ավելի արդյունավետ գործել, եթե ամերիկյան ԱԹՍ-ներ օգտագործեին, քան թուրքական Bayraktar-ները

«Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), որոնք Թուրքիան մատակարարում է Ուկրաինային և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին, կարող են փոխարինվել ավելի արդյունավետ ամերիկյան ԱԹՍ-ներով, առաջարկում է Breaking Defense-ը։ «Տհաճ է գիտակցել, որ ուկրաինացիները կարող էին ավելի արդյունավետ գործել, եթե ամերիկյան ԱԹՍ-ներ օգտագործեին»,- ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը հիշեցնում է, որ Bayraktar TB2-ն ունի 150 կիլոմետր հեռահարություն և ունակ է տեղափոխել 150 կիլոգրամ բեռ։ «Bayraktar-ների հնարավորությունները սահմանափակ են այն առումով, թե ինչ զենք կարող է կրել և որքան: Սա իր հերթին սահմանափակում է դրա օգտակարությունը այնպիսի հսկայական երկրում, ինչպիսին Ուկրաինան է»,- գրում է Breaking Defense-ը։

Պարբերականը պնդում է, որ Վաշինգտոնը պետք է փոխի արտահանման վերահսկման կանոնները, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներին թույլ կտան անօդաչու թռչող սարքեր գնել անմիջապես Միացյալ Նահանգներից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր