Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

30 մար 2022 14:50

Լեզվի քաղցկեղի ախտանիշները

Լեզվի քաղցկեղը կարող է դրսեւորվել մի շարք ախտանիշներով, այդ թվում՝ բերանի թմրություն, լորձաթաղանթի վրա չբուժող վերքեր եւ կոկորդում գոյացության զգացում: Այս մասին պատմել է ուռուցքաբան Ալի Մուդունովը (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ քաղցկեղի առաջացումը սերտորեն կապված է բջջային մուտացիաների հետ. բջիջները դադարում են ինքնաոչնչանալ, երբ գալիս է հարմար պահը, փոխարենը դառնում են չարորակ, կուտակվում եւ ուռուցք են առաջացնում։

Բջիջներում մուտացիաների պատճառ, ըստ մասնագետի, կարող են լինել տարբեր գործոններ լինել, որոնցից մեկը ծխելն է։

«Ծխախոտի ծուխն ամենատարածված քաղցկեղածինն է, որն ազդում է, ի թիվս այլ բաների, այն օրգանների վրա, որոնք առաջինն են շփվում դրա հետ՝ բերանի խոռոչի եւ լեզվի վրա»,- ասել է Ալի Մուդունովը:

Լեզվի քաղցկեղը կարող է ուղեկցվել հետեւյալ ախտանիշներով.

չանցնող վերքեր բերանի մեջ,
այտուց բերանի խոռոչում,
ծնոտի, լեզվի շարժունակության խանգարում,
թմրություն բերանում, լեզվի վրա,
ցավ, դիսկոմֆորտ բերանի մեջ,
լաքաներ (սպիտակավուն կամ կարմիր) լնդերի վրա,
գոյացության զգացում կոկորդում,
ձայնի փոփոխություն:

Եթե ​​ախտանիշներից գոնե մեկը մեկ շաբաթվա ընթացքում չի անհետանում, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել բժշկի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր