Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

30 մար 2022 15:09

էդ կրակոցները գրեթե ամեն օր էլ լինում են...ՊՆ-ն հերքում է Երասխում 2 վիրավորի մասին լուրը

Այս գիշեր Երասխի ուղղությամբ հայկական դիրքերին թշնամու կողմից նորից կրակոցներ են հնչել, տեղի բնակիչների անհանգստություններին ու վիրավորների մասին շրջանառվող տեղեկատվությանը Պաշտպանության նախարարությունից փարատող լուրով են արձագանքում. «Փոխհրաձգություն տեղի չի ունեցել։ Հերքում են նաև երկու վիրավորի մասին տեղեկատվությունը»:

Նշենք, որ նախօրեին էլ նույն բնակավայրից մարդիկ հայտնում էին՝ Երասխի դիքերի ուղղությամբ երեկ կեսօրից հետո սկսված թշնամու սադրիչ կրակոցների մասին: Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը բնականոն վիճակ է սա համարում,  Yerevan.Today-ի հետ զրոյցում ասում է․ «էդ կրակոցները գրեթե ամեն օր էլ լինում են, բայց, փառք Աստծո, լուրջ բան չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր