ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

30 մար 2022 15:24

Ադրբեջանի զինված ուժերը խոշտանգել են հայ գերիներին.Հայ բանտարկյալները դատվում են արագացված կարգով

Հայ բանտարկյալների և նրանց հետագա ճակատագրի հարցը դարձել է բրիտանական Amnesty International կազմակերպության երեկվա` մարտի 29-ին հրապարակած տարեկան զեկույցի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածի թեմաներից մեկը։


«Նոյեմբերին ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն (CESCR) կոչ էր արել Ադրբեջանին՝ արդյունավետ հետաքննել զինված առճակատման համատեքստում արձանագրված բոլոր խախտումները և ապահովել, որ տուժածներին հասանելի լինեն իրավական պաշտպանության միջոցները»,- ասվում է փաստաթղթում։ 


Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ դեռևս սեպտեմբերին իր զեկույցում Եվրախորհուրդը «մտահոգություն էր հայտնել տասնյակ բանտարկյալներին անմարդկային պայմաններում պահելու փաստի կապակցությամբ»։


«(Բանտարկյալները) դատվում են արագացված կարգով՝ առանց արդար դատավարության ընթացակարգերի: Իսկ շուրջ 30 հայ բանտարկյալների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ չնայած այն հանգամանքին, որ կան ենթադրություններ նրանց բռնի անհետացման և, հնարավոր է, նույնիսկ սպանության մասին»,- ասվում է զեկույցում։


Amnesty International-ի փորձագետները ուսումնասիրության մեջ նաև անդրադառնում են 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո խոշտանգումների ու այլ դաժան վերաբերմունքի թեմային:


«Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներ են եղել: Ենթադրվում էր, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները խոշտանգել են հայ գերիներին և ենթարկել այլ տեսակի դաժան վերաբերմունքի նրանց գերեվարման, տեղափոխման և կալանավորման ժամանակ, սակայն նման հաղորդումների արդյունավետ հետաքննություն չի իրականացվել», - նշվում է տեքստում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր