Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

30 մար 2022 16:35

Մոսկվան Կիեւի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց չի տեսնում

Մոսկվան Կիեւի հետ բանակցություններում լուրջ առաջընթաց չի տեսնում, սակայն  դեռ շատ երկար աշխատանք է սպասվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Առաջին հերթին, իմ գործընկեր Մեդինսկին ավելի մանրամասն կբացատրի, այսօր նա պատրաստվում է դա անել։ Երկրորդ հերթին, դրական է այն, որ ուկրաինական կողմն սկսել է կոնկրետ ձեւակերպել եւ թղթի վրա գրել այն, ինչ առաջարկում է։ Մինչ այժմ մենք չենք կարողացել դրան հասնել։ Սա դրական գործոն է։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա առայժմ  չենք կարող ասել, որ ինչ-որ խոստումնալից բան կա, դեռ երկար աշխատանք է սպասվում»,- ասել է Պեսկովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր