Վարորդը բանալին փոխանցել է 31-ամյա տղամարդուն, ապա ոստիկանությանը հայտնել, թե մեքենայից 10 մլն դրամ են գողացել

Դեպքի վայրի զննությամբ հաստատվել են տուժողի հաղորդմամբ նշված հանգամանքները, և նույն օրը գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են երևանցի 32 և 36 տարեկան երկու տղամարդիկ։ Մարտի 15-ին նրանք հայտնաբերվել, կասկածանքով բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք։
Պարզվել է, որ 36-ամյա տղամարդը մեքենայի դուռը բացել էր կրկնօրինակ բանալիով, որը նրան տվել էր իր հետ բերման ենթարկված հանցակիցը։ Իրավապահները պետք է պարզեին, թե որտեղից նրանց կրկնօրինակ բանալին։
Նույն օրը Կումայրիի բաժին է հրավիրվում հաղորդում տված 31-ամյա տղամարդը և ներկայացվում քննչական մարմնին։ Իրականացված քննչական գործողություններով պարզվում է, որ հենց նա էր 32-ամյա տղամարդուն նախապես փոխանցել «Ֆոլքսվագենի» բանալին։
Երեքն էլ ձերբակալվել են։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների արդյունքում հաղորդում տված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը, իսկ 32 և 36 տարեկան տղամարդկանց՝ վերոհիշյալ արարքին հանցակցելու հատկանիշներով։
Ոստիկանությունում հաղորդում տված և մեքենայից փողը հափշտակած անձինք կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ոստիկանությունում հաղորդում տված և մեքենայից փողը հափշտակած անձինք կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է։