10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

31 մար 2022 10:53

Կադիրովը որոշել է մտնել ԿԻև.Կիև, վստահեցնում եմ ձեզ, եթե ինքներդ չգաք և չկատարեք Պուտինի բոլոր պահանջները, ապա ձեզ ողորմություն չի լինի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որում սպառնացել է ռուս զինվորականների հետ մտնել Կիև։


Նա նաեւ ասել է, որ ռուսական բանակը լավ աշխատանք է կատարել Ուկրաինայում։ «Մեր տղաներն այսօր լավ աշխատանք կատարեցին բոլոր ճակատներում՝ ազատելով գյուղերն ու թաղերը: Կարծում եմ՝ մի քանի օր, և մենք ամբողջությամբ կվերցնենք հիմնական օբյեկտները։ Իսկ ավելի ուշ կգնանք Կիև։ Եթե ​​ինքը` Կիևը, մեզ մոտ չգա, ապա մենք պետք է անսպասելի հյուրերի պես ներս գնանք»,- ասել է Կադիրովը։


Չեչնիայի ղեկավարը նաև կոչ է արել Ուկրաինայի անվտանգության ուժերին միանալ ռուսական զորքերին՝ ոչնչացնելու նացիստներին, բանդերովցիներին և շեյթաններին։ Նա նաև զգուշացրել է Ուկրաինայի ղեկավարությանը և նշել, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն, եթե հրաժարվեն համագործակցությունից։


«Կիև, վստահեցնում եմ ձեզ, եթե ինքներդ չգաք և չկատարեք Ռուսաստանի նախագահի բոլոր պահանջները, ապա ձեզ ողորմություն չի լինի՝ ո՛չ կառավարությանը, ո՛չ Ռադային, ո՛չ Զելենսկուն։ Եվրոպան ու Արեւմուտքը ձեզ չեն փրկի, քանի որ դուք հանցագործ եք»,- ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր