Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

31 մար 2022 11:37

Նոր պատերա՞զմ է նախապատրաստվում.Ալիևին կստիպեն բացել երկրորդ ճակատը՝ ուզում է նա դա, թե ոչ

Ազատագրում ֆեյսբուքյան էջի համակարգող Միկա Բադալյանը, ով այս օրերին Խրամորթից ուղիղ եթեր էր մտնում, կարծում է, որ Ալիևին կստիպեն բացել երկրորդ ճակատը․


«Ես բազմիցս ասել եմ, որ Ալիևին կստիպեն բացել երկրորդ ճակատը՝ ուզում է նա դա, թե ոչ։ Դրանում անձամբ համոզվեցի երեկ, երբ Ադրբեջանի զինված ուժերը դուրս էին բերում իրենց զորքերը Փառուխից և Քարագլուխից, բայց հետո, որ ինչ֊որ բան փոխվեց, և նրանք բացահայտ սկսեցին մեղադրել ՌԴ ՊՆ-ին ստի մեջ ՝ վերջում հրաժարվելով հեռանալ։


Ես ենթադրում եմ, որ Ալիևին հստակ հասկացրել են, որ նա միայն մեկ ճանապարհ ունի, և դա նոր ռազմական հակամարտությունն է, որն, իմ կարծիքով, անպայման հրահրվելու է, և, ամենայն հավանականությամբ, դա լինելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր