Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

01 ապր 2022 13:57

Դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան հանդես էր գալիս Ադրբեջանի կողմից, ՌԴ-ն պետք է ավելի վճռական լիներ ՀՀ-ի կողմում գտնվելու հարցում, այդ դեպքում գուցե այսօր շատ հարցեր ծագած չլինեին

Regions.ru պորտալի հետ զրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Գերագույն խորհրդի պատգամավոր, Պետդումայի նախկին պատգմավոր Ալեքսանդր Շերինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտավախությունները անհիմն չեն։ «Իսկապես, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի փորձեր՝ օգտվել այն հանգամանքից, որ մեր հիմնական հայացքները, մեր զինված ուժերը, մեր արտաքին քաղաքական բոլոր կառույցները կենտրոնացած են Ուկրաինայի իրադարձությունների վրա։ Բայց այս իրավիճակում, իմ կարծիքով, Հայաստանն իրավունք ունի, որպես ՀԱՊԿ անդամ, դիմելու Ռուսաստանի Դաշնությանը։ Ես չեմ ուզում որևէ մեկին խորհուրդ տալ, բայց կարող եմ ենթադրել, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի միջև կան համապատասխան հարաբերություններ, և Թուրքիան ռազմատեխնիկական օգնություն ցույց տա Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված ունի նույն հնարավորություններն ու իրավունքները: Իսկ եթե իրավիճակը գնա նման տագնապալի հարթություն, ապա, հավանաբար, հայերը հնարավորություն ու իրավունք ունեն, ինչը նախկինում չեն արել, պաշտոնապես դիմելու Ռուսաստանին՝ ռազմատեխնիկական աջակցության համար։

Եթե ադրբեջանական կողմը կարող էր որոշակի թուլություն տեսնել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում, ապա սա շատ խաբուսիկ տպավորություն է։ Ավելին՝ այստեղ իրավիճակները շատ տարբեր են։ Մի դեպքում խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը Ուկրաինայի բնակչությանը վերաբերվում է որպես սեփական քաղաքացիների և փորձում է նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության կորուստները։ Իսկ եթե խոսենք հայկական բանակի գործողությունների մասին՝ ռուսական զենքի օգնությամբ, ապա կարծում եմ, որ հայկական բանակն ունի իր սկզբունքներն ու մարտավարությունը։ Ասենք միայն, որ Հայաստանը պարզապես դեռ չի խնդրել ու չի ստացել այդ ռազմատեխնիկական օգնությունը Ռուսաստանից, որը կարող է արմատապես փոխել իրադարձությունների ընթացքը»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր