Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

01 ապր 2022 14:49

Գիտնականը փաստերով ժխտել է ադրբեջանցիների կողմից Փառուխում հայտնաբերված իբր «Խոջալուի զոհերի եւ մասսայական թաղումների ապացույցները»

Մարդաբան, գենետիկոս,  Մոլեկուլային կենսաբանության  ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը ոչ պրոֆեսիոնալ է համարում ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղում հայտնաբերված՝ իբր «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների ապացույցների»  հիման վրա ներկայացված տեսանյութերն ու լուսանկարները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մասնագետը մի քանի փաստարկ բերեց, որոնք ապացուցում են, որ  ադրբեջանցիների ցուցադրածը որևէ աղերս չի կարող ունենալ իրականության հետ և  այն փաստը, որ նրանք անմիջապես ջնջել են այդ տեսանյութերը համացանցից, խոսում է նրանց ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:

«Այդ տարածաշրջանում միջնադարյան մի քանի դամբարանադաշտեր են հայտնաբերվել: Արդյոք հայերը, ադրբեջանցիներին կթաղեի՞ն այդ դամբարանադաշտերում: Դա բացառվում է»,-նշեց մարդաբանը:

Անդրադառնալով տեսանյութում և լուսանկարներում երևացող  գանգերի մարդաբանական առանձնահատկություններին՝ Եպիսկոպոսյանը նշեց, որ դրանք ձգված գանգեր են, որոնց հետևի մասը տափակ է, իսկ այդպիսի գանգերը բնորոշ են արևելյան տարածաշրջանում ապրող հայերին: «Նրանք ներկայացրել են նաև անհետ կորածների անուն-ազգանուններ, ծննդյան տարեթվեր, և եթե նայում ենք, բոլորը 1970 թվականին ծնվածներ են: Եթե մենք նայում ենք գանգերին, դրանցից ոչ մեկի վրա ատամ չկա, իսկ 30 տարում երիտասարդ տղաների ատամները չպետք է թափվեին»,-նշեց նա:

Լևոն Եպիսկոպոսյանին տարօրինակ էր թվացել նաև այն փաստը, որ ցուցադրված ոսկորները մաքրված էին հյուսվածքներից, իսկ այդ գործընթացը կատարվում է բավականին երկար ժամանակահատվածում: «Սովորաբար, պատերազմի ժամանակ, եթե լինում են տասնյակ զոհեր, ապա մեծ փոս են փորում և բոլորին այնտեղ թաղում, իսկ այստեղ ես տեսա առանձին թաղումներ »,-պարզաբանեց մասնագետը:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչը պատմեց նաև, որ նման մի դեպքի ականատես է եղել նաև մոտ  10 տարի առաջ, երբ  Ադրբեջանի հյուսիս-արևելքում՝ փոսի մեջ զանգվածային թաղումներ էին հայտնաբերվել և նշվում էր, որ հայ դաշնակցականներն են ոչնչացրել ադրբեջանցիներին:

Ադրբեջանական լրատվականներում  օրերս լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ 

իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական 

աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր