Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

02 ապր 2022 12:12

Մենք թույլ պետություն չենք, մեր անդամակցության դեպքում ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ կդառնա. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան «շահավետ հավելում կլինի ՆԱՏՕ-ին»:

«Մեզ համար դժվար է խոսել ՆԱՏՕ-ի մասին, քանի որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել: Ես կարծում եմ, որ սա սխալ է, քանի որ եթե մենք անդամակցենք ՆԱՏՕ-ին, մենք ՆԱՏՕ-ն շատ ավելի ուժեղ կդարձնենք: Մենք թույլ պետություն չենք, մենք չենք առաջարկում ուժեղացնել մեզ ՆԱՏՕ-ի հաշվին, մենք հավելում ենք, մենք լոկոմոտիվ ենք»,- ասել է պետության ղեկավարը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր