Իշխանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել սահմանազատման ենթարկված տարածքի «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. հայտարարություն          Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու       Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian    

04 ապր 2022 12:29

Աննա Հակոբյանն այս անգամ փաստի առաջ է կանգնել,կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում են

«Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին  տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել։


Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։


Նշենք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին ծնողները պարել են Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո։ Կից հրապարակում ենք միջոցառման տեսանյութը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր