2025 թվականի հունվար-հուլիսին ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024թ. ցուցանիշը          Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 20-ի համար    

04 ապր 2022 17:21

Ռուսները պատրաստվում են հարձակման, որը կարող է սկսվել առաջիկա 24 ժամում

Ռուսաստանցի զինվորականները հաջորդ օրը կարող են հարձակվել Ուկրաինայի արևելքում՝ Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 3-ին, ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում ռուսները շարունակել են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Ռուբեժնոյե, Պոպասնայա, Տրոիցկոե, Ավդեևկա, Մարինկա, Կրասնոգորովկա բնակավայրերը գրավելու ուղղությամբ։

Բացի դրանից՝ ռուսաստանցի զինվորականները պատրաստվում են հարձակման, որը կարող է սկսվել առաջիկա 24 ժամում Սեւերոդոնեցկի եւ Բոլշայա Նովոսյոլկայի ուղղությամբ։

Զեկույցում ասվում է նաև, որ, «ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հակառակորդը շարունակում է գրոհը Մարիուպոլի վրա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր