Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

04 ապր 2022 14:38

Սա ռուսական կողմի պահանջն է,Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո չի բացառվում Փարուխից և Քարագլխի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերումը

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամի իր ալիքում գրում է.

«Բրյուսելին ընդառաջ։ Ի՞նչ օրակարգով են կողմերը մեկնում բանակցությունների

Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո չի բացառվում Փարուխից և Քարագլխի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերումը։ Սա ռուսական կողմի պահանջն է, որը Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ արհամարհել։ Սակայն Ալիևի վարչակազմը ցանկանում է օգտագործել հարմար պահը և Փաշինյանից այդ զորքերը դուրս բերելու փոխարեն քաղաքական որոշակի նոր զիջումներ կորզել։ Ըստ այդմ, կա վտանգ, որ ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում և/կամ փորձեն նոր դիվիդենտներ հավաքել հանրության աչքում (մանավանդ հիմա, երբ Երևանում նոր ցույցեր են մեկնարկում) ու նոր խոստումներ տան Ալիևին մի բանի դիմաց, որը կարելի է և պարտադրել ադրբեջանցիներին...

Հարգելի հետևորդներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի Patreon էջում հրապարակվել է մեր նոր տեղեկագիրը։ Այն հասանելի է մեր կենտրոնի բաժանորդներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր